Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում, տեղադրվել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը

14:02 • 02.06.26

Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում տեղադրվել է Ստեփանակերտի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Հուշարձանի և խաչքարի օծմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը։

Ներկա են եղել նաև Վլադիկավկազի, Միներալնիե Վոդիի, Նովոռոսիյսկի, Կիսլովոդսկի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Արմավիրի և Կուբանի Սլավյանսկի հայ հոգևորականության ներկայացուցիչները։