ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ
Ուկրաինան, Եվրոպական միությանն ինտեգրվելու որոշում կայացնելիս, խոսում էր զարգացման հեռանկարների մասին, սակայն նրա արտադրանքը թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական շուկաներ. Հայաստանին նույնն է սպասվում, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նույն բանը տեղի ունեցավ Ուկրաինայում։ ԵՄ-ին ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում, այդ թվում՝ զարգացման հեռանկարների մասին։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ, ըստ էության, այդպես էլ թույլ չտվեցին՝ դրա համար սահմանելով խիստ և անշահավետ սակագնային քվոտաներ։ Սա է սպասվում նաև Հայաստանին»,- գրել է Վոլոդինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան ռուսական շուկայում արգելված արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։














