Իրանը hարվածել է իսրայելական երկու ռшզմաբազայի

10:13 • 08.06.26

Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական երկու ռազմաբազաների։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն տեքստի, որի բովանդակությունը մեջբերում է իրանական Al Alam հեռուստաալիքը, հարձակման են ենթարկվել հրեական պետության հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազան, ինչպես նաև Թել Ավիվի մոտակայքում գտնվող «Թել Նոֆ» ավիաբազան: Նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան իսրայելական կողմի գործողությունների։

ԻՀՊԿ-ում վստահեցրել են, որ Իրանի զինվորականները պատրաստ են գործողություններ իրականացնել բոլոր ճակատներում և պատասխան տարբերակներ են պատրաստել հակառակորդի ցանկացած գործողության համար։

Քաղաքականություն

Իրանը hարվածել է իսրայելական երկու ռшզմաբազայի