Փեզեշքիանը և Թրամփը կարող են հուշագիր ստորագրել Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Իսմայիլ Բաղայի

23:03 • 17.06.26

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հուշագիր ստորագրել Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Այս գաղափարը քննարկվում է և ներկայումս ուսումնասիրվում է», - ասել է նա։

Բաղային հավելել է, որ Իրանի առաջիկա հանդիպման օրակարգը չի փոխվել։

Հիշեցնենք, որ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո իր ելույթում հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել հունիսի 18-19-ին։