Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն

09:24 • 09.07.26

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը ի սկզբանե կառուցված չէր վստահության, այլ «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» հստակ մեխանիզմի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչը։

«Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը ի սկզբանե կառուցված չէր վստահության, այլ «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» հստակ մեխանիզմի վրա, քանի որ հակառակ կողմի գործողություններում բարի կամքի ոչ մի նշույլ չկար», - նշել է նա։

Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն