Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան

13:48 • 12.08.26

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից ստորագրված համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը երեք երկրի ռազմավարական կամքի դրսևորում է և ուղղված չէ որևէ պետության դեմ։ Այդ մասին Asharq Al Awsat թերթին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը, որը հիմնված է այն ըմբռնման վրա, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց դրա մասնակիցների կողմից, խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման վրա հիմնված ռազմավարական կամքի դրսևորում է, այլ ոչ թե որևէ առանձին երկրի դեմ ուղղված բլոկի ձևավորում: Այս պատմական քայլը, որը ձեռնարկվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի կողմից, մարմնավորում է այն ըմբռնումը, որ մեկի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ համաձայնագիրը բաց է բոլոր եղբայրական երկրների համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի ապագան այլևս չի կարող ձևավորվել առանց նրա երկրների կամքի հաշվառման և դրսից պարտադրված բաղադրատոմսերի հիման վրա։

Էրդողանն ավելացրել է, որ Թուրքիան հանդես է գալիս ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա հիմնված տարածաշրջանային կարգի կառուցման օգտին, որտեղ անվտանգությունը, զարգացումն ու բարգավաճումն ամրապնդվում են համատեղ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արծնազրկված արծիվ Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։

Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան