Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերnւմ, համազգային մեր ամոթի խարшնն է․ Վարդան Ոսկանյան

21:43 • 19.08.26

Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։

Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք»,-գրել է նա։