Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան

09:41 • 20.08.26

Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջուկային զենքի հարցում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Ջան Հանհուեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե Տոկիոն վճռի ստեղծել սեփական միջուկային զենքը, Հյուսիսարևելյան Ասիայում ռազմավարական հավասարակշռությունը ամբողջությամբ կխախտվի, իսկ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքը կարող է բռնկվել ցանկացած պահի:

Եթե ​​ճապոնական աջ ուժերը շարունակեն կրակի հետ խաղալ միջուկային քաղաքականության հարցերում, ի վերջո ճապոնացիները կրկին կհայտնվեն պատմության ամբաստանյալների աթոռին», - նշել է նա:

Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան