Նիկոլ Փաշինյանի առաջիկա տարիների ծրագիրը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է՝ իր անդառնալի հետևանքներով․ Մեսրոպ Առաքելյան

19:07 • 19.08.26

Կառավարությունը հրապարակել է 2026-2031թթ․ գործունեության ծրագրի նախագիծը, որի մեծ մասը նախորդ հինգ տարվա ծրագրի կրկնությունն է՝ չկատարված խոստումները նորից են խոստանում՝ առանց որևէ պատասխանատվության, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Կենացահեն ծրագիրն ավարտվում է հետևյալ նախադասությամբ՝ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։

Նիկոլ Փաշինյանի առաջիկա տարիների ծրագիրը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է՝ իր անդառնալի հետևանքներով։

Մեր նպատակը շարունակում է մնալ անխախտ՝ օր առաջ ազատվել ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իշխանությունից»,-գրել է նա։

Նիկոլ Փաշինյանի առաջիկա տարիների ծրագիրը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է՝ իր անդառնալի հետևանքներով․ Մեսրոպ Առաքելյան