Լավատեսորեն եմ գնահատում ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնալու իմ շանսերը. Գրոսսի

16:55 • 07.09.26

Լավատեսորեն եմ գնահատում ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնալու իմ շանսերը՝ չնայած այն հանգամանքին, որ տեղեկություն չունեմ առանձին երկրների դիրքորոշման մասին իմ թեկնածության վերաբերյալ: Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես շարունակում եմ մնալ շատ լավատեսորեն տրամադրված», - ասել է  նա՝ պատասխանելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար իր քարոզարշավի ընթացքի մասին հարցին։

Գրոսսին նշել է, որ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը շարունակվում է և իրենից ներկայացնում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում երկրներն անցնում են դիրքորոշումների մերձեցման փուլեր։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ակնկալվում է թեկնածուների վերաբերյալ երկրների ևս մեկ նախնական հարցման անցկացում։

«Իհարկե, երկրները չեն խոսում այն մասին, թե ում օգտին կքվեարկեն», - հավելել է նա։

Այս տարի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Գրոսսին (Արգենտինա), ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը (Կոստա Ռիկա), Չիլիի նախկին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին բարձր հանձնակատար (2018-2022 թթ.) Միշել Բաչելետը և Սենեգալի նախկին նախագահ Մակի Սալը, Էկվադորի նախկին արտգործնախարար և նախկին պաշտպանության նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսը, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցիչ Կարոլին Ռոդրիգես-Բիրկետտը և ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում Էկվադորի նախկին դեսպան Իվոն Բակին։

 

Լավատեսորեն եմ գնահատում ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնալու իմ շանսերը. Գրոսսի