ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին աջակցելու հարցում. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ

10:07 • 25.08.26

ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ հակամարտությունը դադարեցնելու նպատակով: Նման պնդմամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան։

«Միացյալ Նահանգները պատրաստ է խաղալ ցանկացած կառուցողական դեր, որը կարող է դեր խաղալ՝ նպաստելու Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին և հասնելու այդ արդյունքին», - ասել է Նեգրեան։

Նա նաև կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Դիվանագետի խոսքով՝ կողմերը պետք է դադարեցնեն հարվածները, որոնք ուղղված են քաղաքացիական նավերի դեմ կամ վնասման վտանգ են ստեղծում դրանց համար։

ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին աջակցելու հարցում. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ