«Հրահանգավորված» և «թիրախավnրված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

20:38 • 27.08.26

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

««Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։

Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,-ասված է հայտարարության մեջ։

«Հրահանգավորված» և «թիրախավnրված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն