Հունգարիան խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել ռուսական նավթի գնումների համար հնարավոր պատժшմիջոցները

18:14 • 21.09.26

Հունգարիան խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել ռուսական նավթի շարունակական գնումների համար հնարավոր պատժամիջոցները, քանի որ Բուդապեշտը ձգտում է պահպանել էներգետիկ կապերը Մոսկվայի հետ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու անցումային շրջանում, այս մասին գրել է Bloomberg-ը։

Այս խնդրանքը հնչել է այն բանից հետո, երբ Կոնգրեսը Թրամփին նոր լիազորություններ է տվել ռուսական նավթամթերքի գնորդների վրա մաքսատուրքեր սահմանելու համար։

Վարչապետ Մադյարի կառավարությունը խոստացել է նվազեցնել ռուսական էներգիայից կախվածությունը և դիվերսիֆիկացնել ներմուծման աղբյուրները, սակայն Հունգարիան շարունակում է մեծապես կախված լինել Մոսկվայից։

«Մենք աջակցություն ենք խնդրել այս անցումային շրջանում»,-ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտոն Հաջդուն՝ ամերիկացի օրենսդիրների հետ հանդիպումներից հետո։

Հունգարիան խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել ռուսական նավթի գնումների համար հնարավոր պատժшմիջոցները