Իսրայելն ու ԱՄՆ-ն քաղաքակրթությունը փրկելու համար միասին են գործել․ Բենիամին Նեթանյահու

22:24 • 24.09.26

Իսրայելն ու ԱՄՆ-ն քաղաքակրթությունը փրկելու համար միասին են գործել, այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտրարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Բարբարոսների դեմ այս պայքարում մենք նախագահ Թրամփից ավելի կարևոր գործընկեր չենք ունեցել։ Իսրայելն ու Ամերիկան ​​միասին գործեցին քաղաքակրթությունը փրկելու համար»,-նշել է նա։

Մինչ նրա ելույթի սկսվելը բազմաթիվ երկրների պատվիրակություններ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։

«Եթե այս դահլիճում դեռ մնացել են այլ վախկոտներ, խնդրում եմ՝ հիմա լքեք այն»,-ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելն ու ԱՄՆ-ն քաղաքակրթությունը փրկելու համար միասին են գործել․ Բենիամին Նեթանյահու