TRIPP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան
TRIPP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«TRIPP նախագիծը կբացի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և ստեղծել հնարավորություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար։ Սա կդառնա դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար»,- ասել է Փաշինյանը:














