Փաշինյանը տեղերում ձգում է «գայկաները»՝ վերարտադրվելու համար, բայց կարող է բերել հեղափոխություն․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Փաշինյանը տեղերում ձգում է «գայկաները»՝ վերարտադրվելու համար, բայց կարող է բերել հեղափոխություն։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը։
«Սա բնորոշ է երկրորդ ժամկետի գնացող ավտոկրատ ղեկավարներին, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը։ Նա չի կարող հանդուրժել, որ որևէ համայնքում լինի այլընտրանքային թեկնածու, կառավարում։ Դա իր համար լրջագույն խնդիր է։ Եթե Փաշինյանը 2017-ին ընտրվեր Երևանի քաղաքապետ, հեղափոխություն չէր լինի։
Քանի որ իր համար խնդիր է դնում հաջորդ ընտրություններում վերարտադրվելու, հասկանում է, որ այս պահից սկսած պետք է այդ պայքարը շարունակի և թույլ չտա այլընտրանքի ձևավորումը՝ ո՛չ տեղերում, ո՛չ համապետական մակարդակում»,- նշել է Խաժակյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














