Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 263 հազար զբոսաշրջիկ. որքանո՞վ ենք պատրաստ ընձեռած հնարավորությունը վերածելու իրական տնտեսական արդյունքի. վերլուծաբան (տեսանյութ)
Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:
«Անցած տարի մեր երկիր է այցելել ավելի քան 2 միլիոն 263 հազար զբոսաշրջիկ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ գերազանցել է 1 միլիոնը։
Աճում է նաև եվրոպական երկրներից տուրիստների հոսքը։ Սա Հայաստանի համար ոչ միայն զբոսաշրջային, այլև տնտեսական կարևոր հնարավորություն է։
Որքանո՞վ ենք պատրաստ պահի ընձեռած հնարավորությունը վերածելու իրական տնտեսական արդյունքի»,-նշված է գրառման մեջ:










