Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Այդ մասին իսպանացի առաջնորդը հայտնել է մամուլի ասուլիսում, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Ես որոշել եմ այսօր առավոտյան հրավիրել Նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ ցրելու գլխավոր կորտեսները և նշանակելու համընդհանուր ընտրություններ, որոնք, օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան, տեղի կունենան նոյեմբերի 29-ին՝ կիրակի օրը», - հայտարարել է նա։
Ավելի վաղ Պեդրո Սանչեսին, ով ժամանել էր Սեուտա ինքնավար քաղաք, դիմավորել էին «շան որդի» բղավոցներով և հրաժարական տալու պահանջներով։ Զայրացած քաղաքացիները վանկարկել են՝ «Սանչես, հրաժարական» և «Հեռացի՛ր, հեռացի՛ր»։
Վարչապետի այցը Սեուտա տեղի է ունեցել հազարավոր միգրանտների կողմից իսպանա-մարոկկական սահմանի զանգվածային ճեղքման պատճառով:














