Բրազիլիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում. առաջին փուլից հետո առաջատար է նախկին նախագահի որդին՝ Ֆլավիո Բոլսոնարուն
Բրազիլիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում՝ հոկտեմբերի 25-ին, հետևում է Բարձրագույն ընտրական դատարանի հրապարակած քվեաթերթիկների 98,81%-ի հաշվարկի արդյունքներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ֆլավիո Բոլսոնարուն ստացել էր առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ից պակաս, հետևում է քվեաթերթիկների 64,81%-ի հաշվարկի արդյունքներից, որոնք հրապարակել է երկրի Բարձրագույն ընտրական դատարանը։
Էքս-նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդի Ֆլավիոն ունի 49,58%, նրա հիմնական մրցակից՝ գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ 42,25% ձայն։
Երկրորդ փուլ են անցնում էքս-նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդի Ֆլավիո Բոլսոնարուն, ով հավաքել է 47,23%, և պետության գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ 44,93% ձայնով։
Երրորդ տեղում բրազիլացի հոգեբույժ Աուգուստու Կուրին է՝ 2,90% ձայնով, չորրորդում՝ ձեռնարկատեր Ռենան Սանտոսը՝ 2,25%, հինգերորդում՝ քաղաքական գործիչ Ռոնալդու Կայադուն՝ 2,19%։ Մյուս թեկնածուներն ունեն ձայների 0,1-0,3%-ը։
Բացի նախագահից, բրազիլացիները կընտրեն նաև իրենց ներկայացուցիչներին ազգային կոնգրեսում և 27 նահանգների նահանգապետերին:











