Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում. Նարեկ Կարապետյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին
Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում: Իր ելույթի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՝ նկատի ունենալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
«Ադրբեջանը տեղեկացրել է մեզ, ասում ենք շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում, հինգ օր ձեր պաշտպանության նախարարը ի՞նչ էր անում, գիտեք ինչ էր անում պաշտպանության նախարարը, ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում: Փոխեք այդ մարդուն, արդեն որերորդ դեպքն է, սպանություններ, ինքնասպանություններ են լինում բանակում, չի կարում այդ մարդը, չի ձգում, ինքն էլ գիտի, որ չի ձգում, դուք էլ գիտեք, պրոֆեսիոնալ, զինվորական պետք է լինի այդտեղ։
Դա է հիմնական խնդիրը Հայաստանի պաշտպանողունակության հիմա, ինքն էլ չի ձգում, չի կարում, ու այսօրվանից մենք պետք է ֆիքսենք, որ հայ կինը չի հայոց սահմանների պաշտպանը», - ասել է նա:










