Երբ լարվածություն կար, զինվորը մոտիվացիա ուներ մшրտական դիրքում չքնելու․ հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին
Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը լրացուցիչ մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր, որ քնի կարող է գան և իրեն սպանեն, հիմա, քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»,-նշել է նա։














