Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում

18:50 • 06.10.26

Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Տաշքենդում անցկացվող Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Միշա Ջորկաեֆի թիմը 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում մեր ընտրանին 1-5 հաշվով զիջեց Ուզբեկստանի հասակակիցներին։ Հայաստանի միակ գոլը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը։

Ռուսաստանի Մ-19 հավաքականի դեմ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին մերոնք՝ 5-3։

Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նույնպես հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, սակայն այս անգամ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր մրցակիցը՝ 5-4։

Աղբյուրը`ArmSport.am