ԱՄՆ-ը պետք է ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց չստացավ․ այդ մրցանակը հավերժ հեղինակազրկվել է մի հույլ արմատական գաղափարախոսների կողմից․ Թրամփ

09:40 • 10.10.26

ԱՄՆ-ը պետք է ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց չստացավ․ այդ մրցանակը հավերժ հեղինակազրկվել է մի հույլ արմատական գաղափարախոսների կողմից: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նշել է, որ մրցանակը իր փոխարեն ստացել է մի կին, որի մասին ոչ մեկը ոչինչ չգիտի։

«Սա այն կինն է, ով ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը ԱՄՆ-ի փոխարեն, որի ներկայացուցիչը՝ ես, կարգավորեց ութ Պատերազմ և շատ այլ հարցեր: Ես ոչինչ չգիտեմ այս կնոջ մասին, և ոչ ոք նույնպես չգիտի: Իրականում, որքանով որ ես գիտեմ, ոչ ոք երբևէ չի լսել նրա մասին, բացի այն փաստից, որ նա, շատ ակնհայտորեն, ատում է Իսրայելը: Ես չգիտեմ, թե ինչ է արել այդ կինը»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կարգավորել է 8 պատերազմ և չնայած այդ ամենին Նոբելյան մրցանակը ստացել է ՄԱԿ-ում աշխատող մի լիբերալ անձնավորությու։ն

«Ես կարգավորել եմ 8 պատերազմ․ դրանք են՝ Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ռուանդա, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան, Իսրայել և ՀԱՄԱՍ։

Չնայած այս ամենին, Նոբելյան մրցանակն այսօր տրվեց ՄԱԿ-ում աշխատող մի լիբերալ անձնավորության, ում մասին ոչ ոք երբևէ չի լսել: Այն բոլոր պատերազմներում, որոնք ես կարգավորել եմ, ես երբեք չեմ խոսել ՄԱԿ-ի հետ. նրանք ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: ԱՄՆ-ը, որը ներկայացված է իմ՝ որպես ձեր նախագահի կողմից, պետք է ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց չստացավ:

Սա անջնջելի բիծ է Նորվեգիայի վրա, որը երբեք չի մոռացվի: Նոբելյան «Խաղաղության» մրցանակը հավերժ հեղինակազրկվել է մի հույլ արմատական գաղափարախոսների կողմից, ովքեր հակաժողովրդավարական են և քաղաքակրթության թշնամիներ»,- ընգծել է Թրամփը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային իրավունքի խթանման գործում ունեցած ջանքերի համար»։

ԱՄՆ-ը պետք է ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց չստացավ․ այդ մրցանակը հավերժ հեղինակազրկվել է մի հույլ արմատական գաղափարախոսների կողմից․ Թրամփ