Մենք մեծ պшտերազմ ենք ունեցել Վենեսուելայում․ Թրամփ

20:56 • 09.10.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում մեկօրյա հակամարտությունն անվանել է «մեծ պատերազմ»։

«Մենք մեծ պատերազմ ենք ունեցել Վենեսուելայում։ Այն տևել է մեկ օր։ Նրանք նույնիսկ չեն խոսում դրա մասին, բայց դա մեծ պատերազմ էր»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարձակվել էր Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա, առևանգել և դուրս էր բերել Մադուրոյին և նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնել էին Նյու Յորքի նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի առաջ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրաբիզնեսին մասնակցելու մեջ։ Մադուրոն և Ֆլորեսը մեղքը չեն ընդունել։ Վենեսուելայում պետության գլխավորի գործառույթները կատարում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը։