ԱՄՆ-ը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի nչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև hակամարտության պատճառով. Թրամփ

10:28 • 08.10.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի ոչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության պատճառով:

«Ես վերջերս արդեն ասել եմ. թող Իրանը հրթիռային հարված հասցնի Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին: Թող հարվածեն: Դուք մղձավանջ ե՞ք ուզում: Խնդիրնե՞ր եք ուզում: Թող հարվածեն Սան Դիեգոյին, Լոս Անջելեսին: Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, մենք պաշտպանում ենք մեր քաղաքները, մենք պաշտպանում ենք մեր երկիրը», - ասել է նա՝ Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

Հիշեցնենք, որ Թրամփն արդեն երկուշաբթի օրը հայտարարել էր այդ երկու քաղաքների ոչնչացման հնարավորության մասին: Ընդ որում՝ նա չէր պարզաբանել իր խոսքերը։ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվ Մինը հետագայում հայտարարել էր, որ Թրամփը նկատի ուներ ամերիկյան քաղաքների վրա կախված պոտենցիալ սպառնալիքը, եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություններ չսկսեր Իրանի դեմ՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով։