Նավուր տանող ճանապարհին 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նավուր բնակավայր տանող ճանապարհին Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վրեժ Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։














