Եվրոպան ակնհայտորեն չի պատկանում ուկրաինական hակամարտության կարգավորում փնտրող «խաղաղության կուսակցությանը». Պեսկով

15:36 • 12.10.26

Եվրոպան ակնհայտորեն չի պատկանում ուկրաինական հակամարտության կարգավորում փնտրող «խաղաղության կուսակցությանը»,: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպացիներն ակնհայտորեն չեն պատկանում «խաղաղության կուսակցությանը», այն կուսակցությանը, որը Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում: Եվրոպացիները, ավելի շուտ, «պատերազմի կուսակցությունն» են, որը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա այս պատերազմի կանգ առնելը», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: