Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

22:14 • 16.10.26

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:

Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: