Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

17:41 • 25.10.26

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնել է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը»։


«Բողոքական քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների մի խումբ հրել է Անգելինա Վուչիչին, գոռացել նրա վրա և պատռել այն պայուսակները, որոնցով նա շուկայից գնումներ էր տուն տանում։ Նման վարքագիծը ագրեսիայի անընդունելի դրսևորում է և արժանի է խստագույն դատապարտման», — ասվում է հայտարարության մեջ։