«Ուժեղ Հայաստան»-ը որտեղ կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են. Նարեկ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

15:22 • 26.10.26

Երեկ ՏԻՄ ընտրություններն էին, ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ը մասնակցում էր ընդամենը մեկ տարածաշրջանում, մեկ համայնքում: Հիշում եմ, որ շատ էին քննադատում, թե ինչու ենք մեկ համայնքում մասնակցում, ասել է  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել, ամենացածր տոկոսն է հավաքել կարելի է ասել, և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնել հաղթանակի։ Բացի դրանից, նա հիմա ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի իրեն տեղ տան կոալիցիոն, ինչ-որ տեղակալի տեղ: Կուսակցությունը չի ունենա քաղաքապետի պաշտոն, կունենա տեղակալի պաշտոն, մեկ տարածաշրջանում ընդամենը։

Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են, բայց միևնույն ժամանակ ինձ նաև մտահոգում է մյուս տարածաշրջաններում տեղի ունեցող իրավիճակը, որը պարզ պատկերացնում էինք, բայց ուզում էինք՝ մեր հանրությունն էլ պատկերացներ: Որտեղ չկա «Ուժեղ Հայաստան»-ը, այնտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լիակատար դոմինացիա է կարողանում ստանալ՝ ճնշումների արդյունքում։ 

Միակ ուժը, որը կարողանում է պայքարել, էֆեկտիվ պայքարել՝ հողի վրա, միակ ուժը, որ կարողանում է կազմակերպել այդ պայքարը, այս պահին քաղաքական դաշտում ես համարում եմ, որ մնացել է «Ուժեղ Հայաստան»-ը և մեր աշխատանքից է կախված, թե որքան ենք մենք սահմանափակելու հնարավորությունները, կտրելու թևերը»-նշել է նա: