Վահագն Ալեքսանյանը «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացող» ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին «փրկեց» լրագրողների հարցերից

11:21 • 27.10.26

Վահագն Ալեքսանյանը «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացող» ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին «փրկեց», երբ լրագրողները մոտեցան, ապա հարց ուղղեցին Վարդանյանին՝ իր գրառման վերաբերյալ:

«Տիկին Վարդանյան, Կիրանցի վերաբերյալ գրառում էիք արել …»,-հարց էր ուղղում լրագրողը, երբ Ալեքսանյանը միջամտեց, ասելով՝ ես էլ եմ արել, ասեք՝ ի՞նչ է պետք մեկնաբանել:

Լրագրողի դիտարկմանը՝ Ձեզ հետո կհարցնենք, Ալեքսանյանն ասաց՝ ի՞նչ եք ուզում, հարգելի գործընկերներ: Լրագրողը հետաքրքրվեց՝ խոչընդոտո՞ւմ է իրենց աշխատանքին, որին ի պատասխան Ալեքսանյանն ասաց՝ «ես հո Ռոբերտ Քոչարյանի օգնականը չեմ»:

«Խոչընդոտում եք, որովհետև փորձում եք փրկել ձեր մեկ այլ պատգամավորի, թողեք մարդն արտահայտվի, Ձեր նման պատգամավոր է»,-նշեց լրագրողը:

«1000 ներողություն, ես ձեր հարցազրույցները, որ նայում եմ, ձեզնից փրկության կարիք ունի ինտելեկտուալ առումով շատ թույլ մարդը, օրինակ»-պատասխանեց Ալեքսանյանը։