Նյու Յորքը բենզինի համար մոտ 100 միլիոն դոլար ավելի կվճարի՝ Իրանում պատերազմի պատճառով. Bloomberg
ԱՄՆ-ում ուղևորափոխադրումների խոշորագույն կազմակերպիչ Metropolitan Transportation Authority-ն (MTA), որն աշխատում է Նյու Յորքում, այս տարի քաղաքի հասարակական տրանսպորտի վառելիքի համար 95,6 միլիոն դոլար ավելի կվճարի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին վառելիքի գների աճի պատճառով: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով օպերատորի ֆինանսական հաշվետվություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ MTA-ն ամեն ամիս գնում է ավելի քան 5 միլիոն գալոն վառելիք (1 գալոնը հավասար է 3,78 լիտրի)՝ Նյու Յորքում յուրաքանչյուր աշխատանքային օր մոտ 6,000 ավտոբուսների աշխատանքն ապահովելու և մետրոյով ու արվարձանային գնացքներով շուրջ 10,000 ուղևորություն կազմակերպելու համար: Ընկերության տվյալներով՝ դիզելի և հեղուկացված բնական գազի համար ընդհանուր գերվճարը այս տարի ճգնաժամի պատճառով կկազմեր 146 միլիոն դոլար, սակայն լրացուցիչ ծախսերը հաջողվել է նվազեցնել մոտ 51 միլիոն դոլարով՝ վառելիքի գների տատանումների ռիսկերից պաշտպանվելու շնորհիվ:
Ինչպես հայտնում է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան (AAA), հոկտեմբերի 27-ի դրությամբ մեկ գալոն բենզինն արժե 4,28 դոլար՝ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության մեկնարկից երկու օր առաջ գրանցված 2,98 դոլարի համեմատ: Դիզելային վառելիքն արժե մոտ 6,35 դոլար՝ մեկ գալոնի համար, ինչը մոտ 2,69 դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ:










