Իսպանիայում անկարգnւթյունների ժամանակ ձերբակալվել է մոտ 20 մարդ
Իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 19 մարդու Բիլբաոյում (Բասկերի երկիր ինքնավար համայնք) փողոցային անկարգությունների ընթացքում: Այս մասին հայտնել է RTVE հեռուստառադիոընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա տեղեկություններով՝ միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մի քանի հազար մարդ տեղի համալսարաններից մեկի մոտ ցույց է կազմակերպել ընդդեմ հոկտեմբերի 26-ի երեկոյան նախատեսված միջոցառման, որին մասնակցելու էր ծայրահեղ աջ ակտիվիստ Վիտո Կիլեսը: Մեկնարկից մոտ կես ժամ առաջ հայտարարվել է միջոցառման չեղարկման մասին:
Դրանից հետո մի քանի հարյուր ռադիկալներ տեղափոխվել են մերձակա պողոտա, որտեղ սկսվել են անկարգություններ: Ի թիվս այլնի, դրանց մասնակիցները քարեր են նետել ոստիկանների և ոստիկանական տեղամասի ուղղությամբ, հրդեհել են աղբամաններ և ավտոմեքենաներ, վնաս է հասցվել քաղաքային գույքին: Ձերբակալվածների թվում կա յոթ անչափահաս:










