Լոռու մարզում 60-ամյա վարորդը բшխվել է ճանապարհին գտնվող սшտկած ձիուն և գլխիվայր շրջվել․ կան վիրավnրներ

10:18 • 27.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում 60-ամյա Արթուր Պ․-ն իր վարած «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին գտնվող սատկած ձիուն ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի  բախման հետևանքով վարորդը և ուղևորը՝ 21-ամյա Սեդա Պ․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։