Կգա նաև այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
Կգա նաև այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ։ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Կարծում եմ, բոլոր դեպքերում, կգա նաև այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ, ուղղակի հիմա, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ես որոշեցի մի քիչ խոսել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա նաև ասել է. «Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե ինչ-որ մի հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պետք է ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը՝ Վազգեն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար, և որոշակի դադարից հետո կասեի՝ Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»։
Սերժ Սարգսյանը վստահ է, եթե չլիներ Վազդեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր։










