Մշակույթ
-ից
-ը
12:37 • 06.10.18«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն»,- գրել է Սանչեսը:
11:03 • 06.10.18Մահացել է Մոնսերատ ԿաբալյենՆա մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության...
10:24 • 06.10.18Տիեզերքից մինչև ծովի հատակ. աշխարհի ամենատարօրինակ վայրերում տրված համերգները՝ ֆոտոշարքովՕրինակ՝ 2016թ. հայտնի իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Այնաուդին դաշնամուրային ելույթ է ունեցել Արկտիկայում՝ սառցաբեկորի վրա:
05:56 • 06.10.18Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը. TMZՀոլիվուդյան հայտնի դերասաններ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը:
03:00 • 06.10.18Մարգո Ռոբին կմարմնավորի Բարբիին համանուն ֆիլմումՄի քանի տարի արտադրության հետ կապված խնդիրներից հետո Բարբի տիկնիկի մասին պատմող համանուն ֆիլմի նկարահանման իրավունքը Sony-ից անցել է Warner Bros ստուդիային:
19:58 • 05.10.18Նա ողջ մարդկության պարծանքն է. Սոսո Պավլիաշվիլին՝ Շառլ Ազնավուրի մասինՌուսական էստրադայի հայտնի վրաց երգիչ Սոսո Պալիաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
16:13 • 05.10.18Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը՝ թուրքական կայքի ներկայացրած ֆոտոշարքով (լուսանկարներ)Թուրքական կայքը հակիրճ կերպով անդրադարձել է նաև Ազնավուրի կյանքի պատմությանը՝ շեշտելով նրա հայկական ծագման մասին ու անվանելով նրան 20-րդ դարի ամենակարևոր ու ազդեցիկ արտիստներից մեկը:
14:45 • 05.10.18«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակինԹուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազնավուրի մահից հետո գրված բոլոր հոդվածներում նրա մասին գեթ մի բացասական բառ չկա, ինչը հազվադեպ երևույթ է: Դուրանն առանձնակի ուշադրություն է դարձրել հայ-թուրքական...
14:25 • 05.10.18Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13.00-ինԱզնավուրը կհուղարկավորվի Փարիզից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ փոքր քաղաքի XVI-րդ դարի պատմական հուշարձան համարվող գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև նրա ծնողները և որդին՝ Պատրիկը, որը մահացել է 25 տարեկանում...
13:11 • 05.10.18«Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին1997-ին Շառլ Ազնավուրն արժանացել է «Սեզար»-ի` կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:
12:05 • 05.10.18Շտուտգարտի համալսարանի գրադարանում առնետները կրծել են հազարավոր հազվագյուտ գրքերՏարեսկզբից գրադարանի շենք ներթափանցած կրծողները ոչնչացրել են շուրջ 8.000 գիրք, դրանց թվում են հազվագյուտ ու հին գրքեր, որոնք հրատարակված են եղել դեռևս անցյալ դարում:
11:39 • 05.10.18Փարիզում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (թարմացված)Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով ...
04:49 • 05.10.18Քրիս Էվանսն այլև չի նկարահանվելու Կապիտան Ամերիկայի դերումԴերասանը հայտնել է, որ «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի երկրորդ մասի նախանկարահանումներն ավարտված են: Այսպիսով՝ ավարտվում է նաև Էվանսի՝ Marvel Studios-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
17:56 • 04.10.18Թոմ Քրուզը հրաժարվել է հանդիպել 12-ամյա դստեր հետ, քանի որ նա Սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ չէ. USWeeklyՀայտնի է, որ 2012թ. դերասանուհի Քեթի Հոլմսի հետ ամուսնալուծությունից հետո դատարանը վճռել է, որ Քրուզն ամեն ամիս 10 օր կարող է հանդիպել դստեր հետ: Սակայն աստղը հրաժարվել է...
17:24 • 04.10.18Երևանում բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը (տեսանյութ)Ռընե Հովիվի որդին՝ Լորեն Հովիվյանն էլ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նկատելով, որ ցուցահանդեսը նման է իրենց տանը՝ այնտեղ է ամեն բան այս կերպ խառն է։
