Իրադարձային
-ից
-ը
12:57 • 23.09.18Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)«Սա մեկ հոգու գործ չէ, այս պահին մենք տեսնում ենք, որ անգամ կառավարությունը լիարժեք չի կարողանում իրականացնել, որովհետև, եթե երկիրը քանդված է, ապա բոլորը պետք է մասնակցեն վերականգնողական աշխատանքներին»,-ասաց նա:
12:48 • 23.09.18Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցումԵրկրի գլխավոր հպարտության առաջին հնգյակում են ներառվել նախկին կանցլերներ Հելմուտ Շմիդտը (11%), Վիլի Բրանդտը (6%), Հելմուտ Քոլը (6%), ինչպես նաև ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (5%):
12:45 • 23.09.18Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)«Այսօր, բնականաբար, մեր քաղաքացիները կատարելու են իրենց ընտրությունը: Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետև այ հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր ...»։
12:42 • 23.09.18Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգՍեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
12:00 • 23.09.18Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվելՍեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
11:55 • 23.09.18Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենջ էջերում ու Բաքվին վերաբերող խմբերում:
11:50 • 23.09.18«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպՄիջադեպերից երկուսը կապված են եղել ընտրողների ուղղորդման հետ: Դիտորդը, մասնավորապես, հայտնել է, որ 08:00-ին Շենգավիթի 8/39 տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր ...
11:20 • 23.09.18Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան«Եթե մենք անգամ կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալուն արտահերթ ընտրություններին, դա լինելու է բացառապես մեր որոշումը ...»:
11:10 • 23.09.18Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպԱմենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է համապատասխանաբար 6, 4, 3 խախտում:
10:43 • 23.09.18Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերելԲրեմենի իշխանությունները հավանություն են տվել տղամարդու արարքին ու համաձայնել նրան 2.500 եվրոյի չափով պարգևատրում տրամադրել:
10:35 • 23.09.18Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)«Վստահ եմ, որ որևէ ահազանգ չի եղել: Մեզ համար պարզ է արդեն՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն իրենք էին ասում, որ հասկանում ենք, տիկի՛ն ...»։
10:16 • 23.09.18Ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. կան տուժածներՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է. Գ.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (1982 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ:
10:08 • 23.09.18Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)«Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չեն արձանագրվել որևիցե կոպիտ խախտումներ՝ նաև ոստիկանության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ»:
10:06 • 23.09.18ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացըԹրամփի վարչակազմի կարծիքով՝ խստացման արդյունքում հնարավոր կլինի մերժել նրանց, ովքեր չեն կարողանա իրենց ֆինանսապես ապահովել երկրում ու պետք է բեռ դառնան ԱՄՆ-ի սոցիալական ապահովման համակարգի համար:
10:01 • 23.09.18Ահվազ քաղաքում ահաբեկչության հետ կապված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել եվրոպական 3 երկրների դեսպաններըԵրեք երկրների ներկայացուցիչներն իրազեկվել են Իրանի դիրքորոշման մասին, համաձայն որի՝ այդ երկրները թաքցնում են Ահվազի ահաբեկչությանը ներգրավված ահաբեկչական խմբավորումների անդամներին իրենց երկրներում:
