Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել

10:43 • 23.09.18

Գերմանական Բրեմեն քաղաքի բնակիչը խոհանոցային հին պահարան է գնել, որում ոսկու մի քանի ձուլակտոր է գտել, գրում է  korrespondent.net-ը:


Ոսկու 3 ձուլակտորը դրված է եղել ծրարի մեջ ու թաքցված եղել արկղերից մեկի հետևում: Ձուլակտորների ընդհանուր քաշը 2,5 կգ է, արժեքը՝ 83.500 եվրո:


Գերմանացին այն իրեն չի պահել, այլ տարել է քաղաքի հայտնաբերված իրերի բյուրո: Բրեմենի իշխանությունները հավանություն են տվել տղամարդու արարքին ու համաձայնել նրան 2.500 եվրոյի չափով պարգևատրում տրամադրել:


Ոստիկանությունը պարզել է, որ մինչ վաճառքը, պահարանը պատկանել է թոշակառուի, որը մահացել է այս տարվա մարտին: