Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)
Բաքվում առավոտից հորդառատ անձրևներ են, գրում է minval.az-ը: Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենջ էջերում ու Բաքվին վերաբերող խմբերում:
Ջուրը լցվել է գետնանցումներն ու Բաքվի մի քանի մետրոկայարանի մուտքերը: Քաղաքի մի քանի թաղամասերում էլեկտրաէներգիան անջատվել է:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն անցել են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:


View this post on InstagramBinəqədi rayonu ərazisində yerləşən Xutor qəsəbəsində evləri su basıb #baku #bakuws










