Իրադարձային
-ից
-ը
12:03 • 12.09.18Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան«Մենք նրան հրավիրում ենք, այնպես որ ցանկացած հարմար ժամանակ նա կարող է այցելել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
11:35 • 12.09.18Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Վրաստան ու ԱդրբեջանԵրկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լիբերմանը կհանդիպի երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների ու անվտանգության ծառայության ղեկավարների հետ:
11:20 • 12.09.18«Մենք նրանց գտել ենք, նրանք քաղաքացիական անձինք են». Պուտինը պատմել է Սկրիպալներին «թունավորողների» մասին«Մենք գիտենք՝ նրանք ովքեր են, մենք նրանց գտել ենք: Հուսով եմ՝ նրանք շուտով կհայտնվեն և ինքնուրույն կպատմեն ամեն ինչ, նրանք քաղաքացիական անձինք են: Ոչ մի հատուկ և քրեական բան այնտեղ չկա, վստահեցնում եմ ձեզ...
11:10 • 12.09.18Իտալիայում սնահավատ միանձնուհին վթարի է ենթարկվել՝ փորձելով խուսափել սև կատվի հետ հանդիպումիցRenault Clio մեքենայի ղեկին գտնվող միանձնուհին ճանապարհին սև կատու է նկատել և կտրուկ շրջադարձ է կատարել դեպի մեկ այլ փողոց։ Այստեղ նա բախվել է կայանված մեքենայի, դրանից հետո մեքենան բախվել է մոտակայքում...
10:56 • 12.09.18Լոս Անջելեսի դատախազությունը որոշել է բռնաբարության համար մեղադրանք չառաջադրել Backstreet Boys-ի անդամինՈւսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները՝ գերատեսչությունը եկել է եզրակացության, որ չի կարողանա պաշտոնական մեղադրանքներ առաջադրել, քանի որ հանցագործության վաղեմության ժամկետը լրացել է...
10:54 • 12.09.18Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղըԵրեկ գիշեր ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Գիշերը հանգիստ է եղել։ Կարճ կրակահերթեր են եղել, տուժածներ, վիրավորներ չկան»,-մանրամասնեց գյուղապետը:
10:28 • 12.09.18Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննությանԱվելի վաղ քույրերից կրտսերը`17-ամյա Մարիա Խաչատուրյանը, ճանաչվել էր անմեղսունակ ու տեղափոխվել քննչական մեկուսարանի հիվանդանոց, որտեղ սպասելու է հարկադիր բուժում ստանալու վերաբերյալ դատավճռին:
10:16 • 12.09.18Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյան«Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում ...»։
10:05 • 12.09.18Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում, կա վիրավորՆույն օրը՝ ժամը 16:35-ին, «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք աջից վնասվածքով» իրենց է դիմել 1992թ. ծնված քաղաքացի:
07:47 • 12.09.18Հյուսիսային Լաս Վեգասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհԱմերիկյան Նևադա նահանգի Հյուսիսային Լաս Վեգաս քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է մեկ մարդ:
07:03 • 12.09.18Դևիդ Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար ֆունտ ստերլինգովՄեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի առաջին աուդիոձայնագրությունը, որը վաճառվել է ռեկորդային գնով: Գնորդը լոտի համար վճարել է 39 360 ֆունտ ստերլինգ:
05:19 • 12.09.18Տրիպոլիի օդանավակայանը ռմբակոծության է ենթարկվելԼիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում գտնվող Միտիգա օդանավակայանը ռմբակոծության է ենթարկվել: Բոլոր չվերթները կիրականացվեն Միսրատա քաղաքի օդանավակայանից:
05:01 • 12.09.18Թևոսյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. shamshyan.comՍեպտեմբերի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է...
03:54 • 12.09.18Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-իՀունաստանի Արևելյան Ատտիկա շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 99-ի:
21:44 • 11.09.18Իռլանդիայում մոտոցիկլետի վրաերթի հետևանքով տուժած 39-ամյա հայ տղամարդը կոմայի մեջ է գտնվումԻռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տուժել է 39-ամյա Իլաբեկ Ավետյանը. վերջինիս մոտոցիկլ է հարվածել «Դարնդեյլ» այգում:
