Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Վրաստան ու Ադրբեջան
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, պաշտոնական այցով կմեկնի Վրաստան ու Ադրբեջան, հայտնում է ynetnews.com–ը:
Հաղորդվում է, որ դա կլինի Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Վրաստան:
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լիբերմանը կհանդիպի երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների ու անվտանգության ծառայության ղեկավարների հետ:










