Թևոսյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. shamshyan.com

05:01 • 12.09.18

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վերջինս ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացածներն են՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը, որոնք Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ:

Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն, իմանալով որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում