Հյուսիսային Լաս Վեգասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ

07:47 • 12.09.18

Ամերիկյան Նևադա նահանգի Հյուսիսային Լաս Վեգաս քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է մեկ մարդ: Այս մասին գրում է Las Vegas Review-Journal-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել «Canyon Springs High School» դպրոցի տարածքում՝ բեյսբոլի դաշտի մոտ: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 18-ամյա մի երիտասարդ: Նա հասպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ սպանվածը դպրոցի աշակերտներից մեկն է եղել, թե ոչ:

Ոստիկանությունն առայժմ որևէ մեկին չի ձերբակալել, սակայն դեպքի վայրում հայտնաբերվել է զենքը, որն օգտագործել է հանցագործը: