Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղը

10:54 • 12.09.18

Երեկ գիշեր ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Գիշերը հանգիստ է եղել։ Կարճ կրակահերթեր են եղել, տուժածներ, վիրավորներ չկան»,-մանրամասնեց գյուղապետը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ից սկսած գյուղի ուղղությամբ կրակահերթերն ավելացել են:


Նոյեմբերյան համայնքի եկավար Կարեն Աբազյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ:

Կարեն Աբազյանը նշել է, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում: «Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասել է նա: