Տրիպոլիի օդանավակայանը ռմբակոծության է ենթարկվել

05:19 • 12.09.18

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում գտնվող Միտիգա օդանավակայանը ռմբակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ բոլոր չվերթները կիրականացվեն Միսրատա քաղաքի օդանավակայանից:

Տեղի բնակիչները հայտնել են, որ օդանավակայանի տարածում պայթյունների ձայներ են լսվել: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվել:

Նշենք, որ Միտիգա միջազգային օդանավակայանի աշխատանքը վերականգնվել էր ընդամենը օրեր առաջ՝ հակամարտող զինված խմբավորումների միջև հաշտության պայմանագրի կնքումից հետո: