Իրադարձային
-ից
-ը
10:29 • 07.07.18Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով 1 մարդ է մահացել, հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ, լուսանկարներ)Տեղի իշխանությունները զգուշացրել են կենսական նշանակություն ունեցող կարևոր շինությունների վրա կրակի տարածման վտանգի առկայության մասին։
10:22 • 07.07.18Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր (լուսանկարներ)Այսօր առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր: Ամենայն Հայոց կաթողիկոսն այստեղ իր օրհնությունն ու գնահատանքն է բերել քաջարի զինվորներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մայր Աթոռի ...
10:09 • 07.07.18Ջրհեղեղ Սոչիում՝ Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ (տեսանյութ)Քաղաքում մեկ ժամում տեղացել է տեղումների ամսական նորմայի մեկ երրորդը, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասել է հասուն մարդու ծնկից վերև։
09:51 • 07.07.18ՆԱՏՕ-ում մտահոգված են Թրամփի ու Պուտինի սպասվող հանդիպմամբՆԱՏՕ-ի պաշտոնատար դեմքերն անհանգստացած են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դաշինքի հետ չհամաձայնեցված քայլեր անել Պուտինի հետ սպասվող հանդիպման ժամանակ։
09:27 • 07.07.18Անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է պատշաճ կազմակերպել. ԱՄՆ դեսպան«Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարևոր հարաբերություններ են և միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ ...»։
09:25 • 07.07.18Նիգերիայում կախարդը մահացել է՝ փորձարկելով փամփուշտներից «պաշտպանող» թալիսմանըԻր մոգության արդյունավետությունը ցուցադրելու համար 26-ամյա կախարդ Չինակա Ադոեզուվեն իր պատրաստած թալիսմանը կրել է վզին, զենք տվել գնորդին ու հրամայել կրակել իր վրա:
00:23 • 07.07.18Մեսսիի երկրպագուն մահացել է փորձելով կրկնել արգենտինացու հնարքըՀնդկաստանում սկսնակ ֆուտբոլիստ Սագար Դասը մահացել է Արգենտինաjի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի շարժումը կրկնելու փորձի ժամանակ:
23:51 • 06.07.18Ավստրիայում օրինականացվել է 12-ժամյա աշխատանքային օրըՆոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, թեև նախատեսվում է, որ այն կսկսի գործել միայն 2019-ի հունվարի մեկից:
23:35 • 06.07.18Զինծառայողների մահվան գործերն ուսումնասիրող հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա. Նորայր ՆորիկյանՆորայր Նորիկյանը մոնիթորինգի խումբ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում նաև այն պատճառով, որ հիմա իրեն տեսանելի է քաղաքական կամք՝ արդարադատություն հաստատելու համար, և եթե որոշ քննիչներ...
23:15 • 06.07.18Հայտնի է դարձել, թե որքան կարողություն է Էնթոնի Բուրդենը թողել իր 11-ամյա դստերըԱմերիկացի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենի 11-ամյա դուստրը կժառանգի նրա կարողության մեծ մասը՝ ըստ վերջինիս թողած կտակի:
21:37 • 06.07.18Այս պահից պետք է ֆիքսել, որ առաջիկայում գնալու ենք բուքմեյքերական ընկերությունների գործունեության դադարեցմանը, ներդրողներն էլ իրենց քայլերը պիտի կարճ ժամկետում կառավարեն. Մ. ԱռաքելյանՈրոշակի սահմանափակումներ կատարելու պարագայում մենք որոշակի դրական տեղաշարժ կունենանք: Բայց, իհարկե, այս պահից պետք է ֆիքսենք․․․
21:08 • 06.07.18Բարսելոնայում հսկայական փրկարարական բաճկոն են հագցրել Կոլումբոսի արձանինԱկցիան իրականացվել է Միջերկրական ծովում 60 ներգաղթյալի փրկած և տեղափոխող նավի՝ Բարսելոնայի նավահանգիստ ժամանելու առթիվ:
20:54 • 06.07.18Անթալիայում ռուս զբոսաշրջիկը վերարկուների խանութ է թալանել ու բռնվել32-ամյա տղամարդը գիշերը ներխուժել է Անթալիայի խանութներից մեկն ու 3.500 դոլար ընդհանուր արժողությամբ մորթյա վերարկուներ գողացել:
20:49 • 06.07.18Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել փողերը չծախսել զեկույցների վրա, փոխարենը օգնել սիրիացիներինՍիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով դադարել գումարներ ծախսեր երկրում իրավիճակի մասին տեղեկատվություն հավաքելու և զեկույցներ գրելու համար, այլ դրա փոխարեն սկսել իրական օգնություն տրամադրել ժողովրդին:
20:23 • 06.07.18Մասիսի քաղաքապետը և նրա եղբայրը կալանավորվել են (թարմացված)Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին»։ Աթանեսյանի խոսքով՝ ոչինչ չի կարող ...
