Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով 1 մարդ է մահացել, հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ, լուսանկարներ)

10:29 • 07.07.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ հրդեհները մոլեգնում են նահանգի Սան Դիեգո շրջանում, հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ մահացել է մեկ մարդ։

Հայտնի է, որ հրդեհի պատճառով վնասվել է մի քանի տուն, Սան Դիեգոյում փակվել են որոշ ավտոճանապարհներ։

Տեղի իշխանությունները զգուշացրել են կենսական նշանակություն ունեցող կարևոր շինությունների վրա կրակի տարածման վտանգի առկայության մասին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով մահացել է 23 մարդ։

 

 




Smoke enveloped the highway near Alpine on Friday afternoon, flames pictured near the road

While high temperatures swept the nation, Southern California suffered the greatest heat reaching 108 degrees in LA and 112 in San Diego 

Hot hot hot! The heat is expected to last through Sunday, when it will dip into the 90s 

Blazing: Social media users shared footage of a brush fire burning in Alpine, CaliforniaÂ