Նիգերիայում կախարդը մահացել է՝ փորձարկելով փամփուշտներից «պաշտպանող» թալիսմանը

09:25 • 07.07.18

Նիգերիայի Իմո նահանգում կախարդը մահացել է, երբ փորձարկել է փամփուշտներից «պաշտպանող» թալիսմանը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Իր մոգության արդյունավետությունը ցուցադրելու համար 26-ամյա կախարդ Չինակա Ադոեզուվեն իր պատրաստած թալիսմանը կրել է վզին, զենք տվել գնորդին ու հրամայել կրակել իր վրա: Թալիսմանը պատշպանական ազդեցություն չի ունեցել, և կախարդը մահացել է հրազենային վնասվածքից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կախարդի վրա կրակողը ձերբակալվել է սպանության կասկածանքով:

Նշվում է, որ սա առաջին նման դեպքը չէ. անցյալում ևս մարդիկ մահացել են՝ փորձելով իրենց վրա ցույց տալ իրենց պատրաստած թալիսմանների արդյունավետությունը: