Անթալիայում ռուս զբոսաշրջիկը վերարկուների խանութ է թալանել ու բռնվել
Թուրքիայում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ՝ խանութից վերարկուներ գողանալու համար: Այս մասին հայտնում է Hürriyet-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 32-ամյա տղամարդը գիշերը ներխուժել է Անթալիայի խանութներից մեկն ու 3.500 դոլար ընդհանուր արժողությամբ մորթյա վերարկուներ գողացել:
Խանութի տերը ոստիկանություն է զանգահարել, և նկարահանող տեսախցիկները ստուգելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները նույնականացրել են իրավախախտին ու գնացել հյուրանոց, որտեղ նա ապրում էր:
Նշվում է, որ իրավապահները խուզարկել են նրա համարը, գողացված 7 վերարկու հայտնաբերել ու ձերբակալել նրան:










