Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել փողերը չծախսել զեկույցների վրա, փոխարենը օգնել սիրիացիներին
Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով դադարել գումարներ ծախսեր երկրում իրավիճակի մասին տեղեկատվություն հավաքելու և զեկույցներ գրելու համար, այլ դրա փոխարեն սկսել իրական օգնություն տրամադրել ժողովրդին: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի նամակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիական կառավարությունը կրկին հայտարարում է, որ Անվտանգության խորհուրդը պետք է է դադարի այդ ամենամսյա զեկույցների հրապարակումը, որովհետև դրանք միայն մեկ նպատակ են հետապնդում՝ միջոց ծառայել Սիրիային թշնամական տրամադրված պետություններին երկրի նկատմամբ զրպարտող և հրահրող գործունեություն վարելու համար»,- ասված է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ գլխավոր քարտուղարի և Մարդասիրական հարցերի համակարգման վարչության 51-րդ զեկույցին ի պատասխան:
Բացի այդ մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դադարի վատնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, որոնք կարելի էր օգտագործել սիրիական ժողովրդին իրական օգնություն տրամադրելու համար:










